hy flag ՀԱՅ
֏
֏ $
Նվիրաբերել
Արման Աթաբեկյան
2020 թ.
Կենսագրություն

Ծնվել է
2001 թ․ օգոստոսի 28-ին Տավուշի մարզի Բերդավան գյուղում։

Ոգեշնչման աղբյուրները
Արմանին ոգեշնչում էին զինվորական կյանքն ու ծառայության ոգին։

Նրանց հետ էր ապրում լավագույն պահերը
Ժամանակ էր անցկացնում ընկերների, հարևանների և պապիկների հետ։ Ուներ սիրած էակ։

Ինչպես են հիշում նրան
Դրական, ճշտախոս և կոկիկ երիտասարդ, ում ներկայությունը միշտ համերաշխություն էր բերում։

Երազանքներն ու թաքուն ցանկությունները
Երազում էր օգնել հորը։ Ընտանիք կազմել ու ունենալ սեփական տաքուկ օջախ։

Վերջին խոսքը
Հոկտեմբերի 17-ին ասել էր․ «Մեր մոտ լավ է, պա՛պ, անտառներում ենք։ Կարոտել եմ»։

Վերջին մարտը
2020 թ․ հոկտեմբերի 22-ին, Ալաշան կոչվող տեղանքում։ Ստացել է բեկորային վնասվածք և անմահացել։