hy flag ՀԱՅ
֏
֏ $
Նվիրաբերել
Սեդրակ Վարդանյան
2020 թ.
Կենսագրություն

Ծնվել է
1990 թ․ հոկտեմբերի 18-ին Արմավիրի մարզի Սարդարապատ գյուղում։

Երազում էր բժիշկ դառնալ,
Բայց ընտրեց զինվորականի ուղին։

Ընտրված ուղին
Սովորեց Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիայում, փայլեց գիտելիքներով։ Երիտասարդ տարիքում դարձավ փոխգնդապետ։

Ապրում էր ընտանիքով
Մեծ սերն էր կնոջ և նորածին դստեր հանդեպ։ Աղջիկը երեք ամսական էր։

Մասնագիտական փայլ
Խորացել էր իր գործում, մանրամասն, ճշգրիտ ու անսահման նվիրումով էր ծառայում։

Երազանքները
Ցանկանում էր ուսումը շարունակել Պետերբուրգում, ունենալ երեք երեխա։

Հոգատար մարդ
Իր զինվորների մասին անընդհատ հոգ էր տանում, անհանգստանում էր վիրավորների համար։

Վերջին խոսքը
«Ուզում եմ գամ, աղջկա՛ս տեսնեմ»։ Բայց տուն չհասավ։

Զորքին ինքնակամ դուրս բերեց Հադրութից
Փրկեց շատերի կյանքը։

Վերջին մարտը
2020 թ․ հոկտեմբերի 30-ին։

Անհանգիստ կանխազգացում սեպտեմբերի 25-ին
«Չվախենաս, ինչ ասեն՝ չհավատաս, ամեն ինչ կարգին ա…»։