
Ծնվել է
2000 թ․ հուլիսի 16-ին, Տավուշի մարզի Ներքին Կարմիրաղբյուր գյուղում։
Ուժի աղբյուրը
Միշտ ակտիվ ու աշխույժ էր։ Ոգեշնչված էր ապագայով․ ընդունվել էր ՀՀ ԱԻՆ Ճգնաժամային կառավարման ակադեմիա՝ նպատակ ունենալով ծառայել հայրենիքին։
Մտերիմ հարաբերություններ
Ժամանակի մեծ մասն անցկացնում էր ընկերների հետ։ Ուներ սիրած էակ՝ Աննան, որի հետ երկար ժամանակ շփվել էին։
Նկարագրությունը հարազատների կողմից
Նրան հիշում են որպես առույգ, աշխույժ ու անմնացորդորեն ընկերասեր տղա։
Երազանքները
Ցանկանում էր բանակից վերադառնալ ու ասել մորը՝ «այլևս չաշխատես, ես կպահեմ քեզ»։ Երազում էր ունենալ իր սեփական մեքենան, բայց դեռ չէր հասցրել իրականացնել այդ ցանկությունները։
Վերջին խոսքը
Մորը ասել էր․ «Ստեղ սաղ լավ ա մամ ջան, արխաին», իսկ եղբորը՝ «Արսեն ջան, հանկարծ ես կողմի վրա չգաս, մամայենց չասես, որ չանհանգստանան, ստեղ շատ թեժ ա»։
Վերջին մարտը
2020 թ․ սեպտեմբերի 29-ին՝ Թալիշում։ Տիգրանը տանկիստ էր և զոհվեց առաջին գծում՝ հերոսաբար։ Պարգևատրվել է Արցախի «Մարտական խաչ» շքանշանով։