hy flag ՀԱՅ
֏
֏ $
Նվիրաբերել
Հայկ Թովմասյան
2020 թ.
Կենսագրություն

Ծնվել է
2001 թ․ օգոստոսի 3-ին Արմավիրի մարզի Ծիածան գյուղում։

Ոգեշնչման աղբյուրը
Հայկին ոգեշնչում էին հայրենի բնությունը և կենդանիների հետ խաղաղ շփումը։ Նրա համար Հայաստանը պարզապես հայրենիք չէր, այլ՝ մի ամբողջ կյանք։

Ընտանեկան ջերմությունը
Հայկը սիրում էր ժամանակ անցկացնել հոր հետ՝ բնության գրկում, գտնելով այնտեղ հանգստություն և ուժ։

Ընկերների և հարազատների աչքերով
Նրան հիշում են որպես բարի, խելացի, ուշադիր մարդու, ով միշտ ժպտում էր բոլորին։

Վերջին խոսքը
Վերջին զանգի ժամանակ մորը հանգստացրել էր․ «Վախենալու բան չկա»։

Վերջին հերոսական մարտը
2020 թ․ հոկտեմբերի 8-ին։ Հայկը փրկել է 73 հոգանոց վաշտին՝ իր կյանքը զոհելով։