
Ծնվել է
2000 թ․ մայիսի 8-ին Երևանում։
Սպորտը
Նրա կյանքի շարժիչ ուժն էր։ Ծանրաձողը դարձել էր մարմնի ու հոգու մաս։
Ընտանեկան կապը
Ժամանակը անցկացնում էր ընկերների, ընտանիքի, հատկապես՝ քրոջ հետ։
Ընկերների նկարագրությամբ
Աշխույժ էր, հայրենասեր, ճարպիկ։ Միշտ պատրաստ էր օգնության հասնել դիմացինին։
Նպատակը
Երազանքների փոխարեն նպատակ ուներ՝ սպորտում առաջ գնալ։
Ուժեղ բնավորություն
Նրա համառությունը խոսքերից վեր էր, ապրում էր արժանապատվությամբ։
Վերջին զրույցը
Մայրը խնդրեց հետ գալ։ Պատասխանեց․ «Մա՛մ․ բա որ հետ գամ, բա ընկերներս, բա հայրենիքս»։
Վերջին մարտը
2020 թ․ հոկտեմբերի 1-ին, Ջաբրայիլում։