hy flag ՀԱՅ
֏
֏ $
Նվիրաբերել
Աշոտ Ղազարյան
2020 թ.
Կենսագրություն

Ծնվել է
1974 թ․ հունվարի 18-ին Սարինշեն գյուղում։

Հայրենիքն առաջին տեղում էր
Չնայած ողնաշարի խնդրին՝ դեռ 18 տարին չբոլորած միացել էր բանակին։

Ոգով մարտիկ էր իր պապիկի նման
Ով հայրենական պատերազմի ընթացքում անհայտ կորած է ճանաչվել։

Ընտանիքը
Հայրենիքը՝ առաջին տեղում։ Երեխաներն ասում են՝ «Քիչ ենք ժամանակ անցկացրել պապայի հետ…»։

Բնավորությունը
Նվիրված, հումորով, աշխատասեր։ Հադրութում երկու տարում արեց այն, ինչ ուրիշները՝ երեսունում։

Երազում էր
դառնալ գեներալ։ Ասում էր՝ «Ես պետք է հագնեմ այդ համազգեստը»։ Այդ համազգեստով էլ հուղարկավորվեց։

Վերջին խոսքը
Ասել էր՝ «Հիշեք այս օրը՝ 10․10․20-ին, ես վերածնվեցի»։ Փամփուշտն աչքի առջևով անցել է ու կպել է զինակիցներից մեկի թևին։

Անվախ էր
Գետով անցել է, գտել վիրավոր ընկերոջն ու տարել հիվանդանոց։

Վերջին մարտը
2020 թ․ հոկտեմբերի 15-ին զոհվել է անօդաչուի հարվածից «Սև Հովազի» հետ միասին՝ Հադրութը ետ բերելու պլան կազմելիս։