
Ծնվել է
1982 թ․ հուլիսի 6-ին Երևանում։ Սովորել է Կազանում, սակայն հոգով ու սրտով միշտ եղել է զինվորական։
Ոգեշնչումը
Խաղաղությունը նրա ներսի լույսն էր։ Երազում էր հանգիստ ու ապահով հայրենիքի մասին։
Ընտանիքն ու սիրելիները
Ամենաթանկը ընտանիքն ու ընկերներն էին։ Սիրում էր ժամանակ անցկացնել մտերիմների շրջապատում։
Նկարագրությունը
Ընկերները նրան «դուխով» էին կոչում։ Լուրջ ու ըմբոստ տեսքով, բայց իրականում՝ անսահման բարի ու զգայուն։
Երազանքները
Չնայած կայացած կյանքին, ամեն բան թողեց ու կամավոր մեկնեց պատերազմ՝ հանուն խաղաղության ու հայրենիքի։ Չհասցրեց կյանքի կոչել կահույքագործության հետ կապված երազանքները։
Վերջին խոսքը
2020 թ․ հոկտեմբերի 3-ին գրել էր․ «Չմտածես, ամեն ինչ լավ է լինելու։ Գալու եմ, հասնեմ։ Ձեզ շատ եմ սիրում»։
Վերջին մարտը
Ջաբրայիլում, նույն օրը։ Գծագրական սխալից հետո վայրկյանների ընթացքում կողմնորոշվել է և փրկել շուրջ 340 զինվորի կյանք։