
Ծնվել է
2000 թ․ նոյեմբերի 7-ին, Արմավիրի մարզի Էջմիածին քաղաքում։
Ուրախության աղբյուրը
Կյանքի մեծագույն ուրախությունը ընկերությունն էր։ Նրա համար բարեկամությունն ու փոխադարձ սերը մեծ արժեքներ էին։
Ընտանեկան կյանքը
Ժամանակը սիրում էր անցկացնել ընկերների հետ։ Ունեցել է սիրած էակ։
Ընկերների և հարազատների հիշողությամբ
Նրան հիշում են որպես հայրենասեր, ընկերասեր և միշտ պատրաստակամ երիտասարդ։
Երազանքները
Երազում էր հիմնել սեփական բիզնեսը և կայանալ որպես գործարար։
Յուրահատկությունը
Նրան առանձնացնում էր բոլորին օգնելու անկեղծ ցանկությունն ու պատրաստակամությունը։
Վերջին խոսքը
Հոկտեմբերի 19-ին ասել է․ «Ինչ կա չկա կյանքս, մայրս»։
Վերջին մարտը
Մարտակերտում՝ հոկտեմբերի 21-ին, դիտարկում իրականացնելիս զոհվել է տանկի հարվածից։ Եղել է դիվերսիոն խմբի հրամանատար։ Հետմահու պարգևատրվել է Մարտական խաչ 2-րդ աստիճանի շքանշանով։