
Ծնվել է
2001 թ․ հունվարի 16-ին Գեղարքունիքի մարզի Գավառ քաղաքում
Իր ուրախությունը գտնում էր մարդկանց օգնելու մեջ
Երբ ինչ-որ մեկին կարողանում էր լավություն անել, դա էր իր ամենամեծ ոգեշնչումը
Ընտանիքի ամենակարևորն էր
Միշտ մտածում էր նրանց մասին, ամեն խոսքի մեջ նշում էր հարազատներին
Ընկերներով ու սիրով էր շրջապատված
Շփվող էր, բոլորի հետ լավ հարաբերություններ ուներ։
Տալիս էր առանց հաշվելու
Անկեղծ էր, բարի, հասնող, վերջին շապիկն էլ կտար
Երազող էր ու նպատակասլաց
Շախմատ էր սիրում էր, որովհետև դա միտք ու կենտրոնացում պահանջող խաղ էր
Երազում էր ծրագրավորող դառնալ
Ծառայությունից հետո վերադառնալ ու սովորել
Վերջին խոսքերը
Ես որ կանգնած եմ, դուք հանգիստ պետք է լինեք, ձեզ պիտի լավ զգաք
Վերջին մարտը
2020 թ․ սեպտեմբերի 28, Մարտունի