
Ծնվել է
2000 թ․ նոյեմբերի 2-ին՝ Երևանում։ Մանկուց աչքի էր ընկնում կենսախինդ բնավորությամբ ու սպորտի հանդեպ սիրով։
Ուժն ու ոգին
Սպորտը և ճանաչված դառնալու ձգտումը շարժիչ ուժն էին։ Նպատակ ուներ մեծ հաջողությունների հասնել։
Ընտանեկան ջերմությամբ
Սիրում էր ժամանակ անցկացնել մայրիկի և ընկերների հետ։ Նրանց ներկայությունն էր նրան ուժ տալիս։
Բնավորության գծեր
Բոլորը նրան հիշում են որպես բարեսիրտ, հասնող, առանց վարանելու նվիրվող մարդ։
Արտահայտիչ տաղանդ
Տիրապետում էր դերասանական վարպետության՝ սիրելով կրկնօրինակել ֆիլմերի դրվագներ։ Խելացի էր ու հումորով։
Վերջին խոսքերը
«Մամա ջան, հանկարծ չմտածես, չսպառվես, գամ քեզ տենց տեսնեմ։ Մամա, վերջ, պրծանք, սպասում ենք ամսի 1-ին»։
Վերջին մարտը
2020 թ․ հոկտեմբերի 28-ին Վարանդայում՝ որպես հետախույզ։ Ռմբակոծության ժամանակ ՊԿ-ն վերցրեց ու դուրս եկավ՝ չվախենալով ոչնչից։