
Ծնվել է
2002 թ․ մայիսի 30-ին Արագածոտնի մարզի Քուչակ գյուղում։
Նրան ոգեշնչում և ուրախացնում էր
Ծնողների լավ լինելը։
Ժամանակը սիրում էր անցկացնել
Ընկերների և ծնողների հետ։ Ուներ սիրած աղջիկ։
Ընկերներն ու հարազատները հիշում են, որ
Բարի և համեստ էր։
Երազում էր
Գնալ ծառայության՝ ասելով․ «Մա՛մ, շուտ գնամ, շուտ գամ»։
Յուրահատկություններ
Փակ երեխա էր։
Վերջին զրույց
Հոկտեմբերի 18-ին, երբ իրենց արդեն տարել էին Սիսիան։ Չէր ասում, որ իրեն տարել են պատերազմի դաշտ։ Ասել է․ «Մա՛մ, եթե քո ծնունդը չշնորհավորեմ, կնեղանա՞ս»։
Վերջին հերոսական մարտը եղել է
2020 թ․ հոկտեմբերի 22-ին Կուբաթլուում։ Փրկել է ընկերոջ կյանքը։