hy flag ՀԱՅ
֏
֏ $
Նվիրաբերել
Արամ Կարապետյան
2020 թ.
Կենսագրություն

Ծնվել է
2002 թ․ փետրվարի 9-ին Մասիսի շրջանի Խաչփառ գյուղում։

Նրան ոգեշնչում և ուրախացնում էր
Մայրը։ Նա շատ մայրապաշտ էր, ամեն ինչ անում էր մոր համար։ 15 տարեկանից աշխատում էր և աշխատավարձը ամբողջությամբ տալիս էր մորը, ուրախանալով, որ կարողանում է օգնել ընտանիքին։

Ժամանակը սիրում էր անցկացնել
Տանը, պարապում էր աշխարհագրություն։ Ուներ սիրած աղջիկ։

Ընկերներն ու հարազատները հիշում են, որ
Անվախ էր, հենց առաջին օրվանից ընկերների հետ գրանցվել էր որպես կամավոր։ Երբ իմացել է մեծ եղբոր վիրավորվելու մասին, որոշել է վրեժ լուծել և սպանել երկու թուրքի։

Սիրում էր
Աշխարհագրությունը։ Ընդունվել էր ԵՊՀ կադաստրային և քարտեզագրման գործի բաժինը։

Վերջին խոսքերն էր
«Քեզ սիրում եմ, մա՛մ, ինչ էլ որ լինի՝ դուխդ չգցես»։

Վերջին հերոսական մարտը եղել է
2020 թ․ նոյեմբերի 18-ին Շուշիում։