
Ծնվել է
2001 թ․ հոկտեմբերի 10-ին Կոտայքի մարզի Նոր Հաճն քաղաքում։
Ուսանող էր
ԵՊՀ-ի ինֆորմատիկայի և կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետում։
Ընտանեկան մերձեցում
Շփվող էր, աշխույժ։ Բոլորի հետ շփվում էր՝ ընկերների, ընտանիքի, բոլորի հետ։
Նպատակասլացությունն ամեն ինչից վեր
Ուշքն ու միտքը ուսումն էր։ Նպատակներ ուներ՝ սովորել, աշխատել, կյանքը վայելել։ Իր հոդվածներով էլ էր փորձել արտահայտվել։
Երազանքները
Չնայած երիտասարդ տարիքին՝ արդեն կառուցել էր ապագայի տեսլականը։ Ուզում էր սովորել ու ապրել լիարժեք։
Վերջին զանգը
Հոկտեմբերի 26-ին Մարտակերտից տեղափոխվել էր Մարտունի։ Հայրն ասաց՝ գա՞մ։ Նա հումորով պատասխանեց․ «Եթե ամեն անգամ պետք ա ասես՝ գամ, էլ չեմ զանգի»։
Անվախ բնավորությունը
Բոլորին ուժ էր տալիս։ Ասում էր․ «Մի՛ վախեցեք, մեկ ա ինչ լինելու ա, կլինի»։
Վերջին մարտը
2020 թ․ հոկտեմբերի 26-ին, Մարտունիում։