hy flag ՀԱՅ
֏
֏ $
Նվիրաբերել
Սեվակ Սերոբյան
2020 թ.
Կենսագրություն

Ծնվել է
1987 թ․ օգոստոսի 2-ին Լոռու մարզի Մեծավան գյուղում։

Նրան ոգեշնչում և ուրախացնում էր
Կարատեով զբաղվելը, ընտանիքը, երեխաները։

Ժամանակը սիրում էր անցկացնել
Երեխաների, կարատեով զբաղվող իր սաների հետ։ Կիրակի օրերին նրանց սիրով տանում էր լիճ կամ դաշտեր։

Ընկերներն ու հարազատները նկարագրում են որպես
Շատ համեստ, բարի ժպիտով, հասնող, անսահման նվիրված մարդ։ Ուներ կազմակերպչական ձիրք, կարողանում էր հաճելի մթնոլորտ ստեղծել։

Երազանքները
Դառնալ այնպիսի մարզիչ, որին կճանաչեն բոլորը, նաև անվճար աշխատել ծնողազուրկ երեխաների հետ։

Կարևոր փաստեր կամ սովորություններ
31 տարեկանում ստացել է ճապոնական մարտարվեստների «Շիհան» պատվավոր կոչումը, ինչը ոչ մեկը չի ստացել այդքան երիտասարդ տարիքում։

Վերջին խոսքերը
Ասել է․ «Գնում եմ պատերազմ, էս ամեն ինչը, ինչ արել եմ, ստեղծել եմ… Եթե ես չգնամ ու չգնան, ապա ո՞վ կպաշտպանի մեր հայրենիքը, և վերջում՝ ո՞վ կպաշտպանի իմ երեխեքին ու քեզ»։

Վերջին հերոսական մարտը
2020 թ․ հոկտեմբերի 22-ին, Մարտունի 3 դիրքում։