hy flag ՀԱՅ
֏
֏ $
Նվիրաբերել
Մնացական Շաբոյան
2020 թ.
Կենսագրություն

Ծնվել է
1988 թ․ սեպտեմբերի 2-ին Երևանում։

Նրան ոգեշնչում և ուրախացնում էր
Բարի գործերը և ընկերներին օգնելը։

Ժամանակը սիրում էր անցկացնել
Տանը, ընկերների հետ։ Ուներ ընկերուհի։

Ընկերներն ու հարազատները հիշում են, որ
Որպես մեծ խորհրդատու և ընկերներին օգնող մարդ։

Վերջին զրույց
Հոկտեմբերի 29-ին։ Զանգահարել էր Շուշիից և պատերազմից շատ չի խոսել։ Միայն ասել է, որ դավաճանությունը մեծ էր։

Վերջին հերոսական մարտը եղել է
2020 թ․ հոկտեմբերի 30-ին Քարինտակում։ Նկատել էր, որ կողքի ջոկատը շրջափակման մեջ է և իր կրակով ապահովել էր անվտանգությունը, պահել թիկունքը։ Մտել էր վիրավորներին հանելու մարտադաշտից։ Մի քանի վիրավոր հանելուց հետո զոհվել էր դիպուկահարի կրակոցից։