hy flag ՀԱՅ
֏
֏ $
Նվիրաբերել
Ռոբերտ Սարգսյան
2020 թ.
Կենսագրություն

Ծնվել է
1992 թ․ նոյեմբերի 17-ին Երևանում։

Նրան ոգեշնչում և ուրախացնում էր
Ընկերասիրությունը, բարությունը, երեխաները։

Ժամանակը սիրում էր անցկացնել
Ընկերների և ընտանիքի հետ, հատկապես՝ իր տղայի։

Ընկերներն ու հարազատները նկարագրում են որպես
Շատ բարի, ուժեղ, բարի ժպիտով մարդ․ նրան կոչում էին «ուժեղ արջուկ»։

Երազանքները
Սեփական տուն ունենալ, իր որդուն լավ ապագա ապահովել, սիրում էր խոհանոցը և ցանկանում էր բացել սննդի կետեր։

Վերջին խոսքերը
Պնդել է, որ պիտի գնա․ «Չեմ կարող թողնել, որ 18 տարեկանները պետք է լինեն այնտեղ։ Ես այստեղ չեմ կարող հանգիստ խղճով նստել, ընտանիք ունեմ, երեխա ունեմ։ Ո՞վ պետք է պաշտպանի մեր երեխաներին, եթե ոչ՝ մենք։ Ինչո՞ւ է խոսվում, որ զինադադար կլինի»։

Վերջին հերոսական մարտը
2020 թ․ հոկտեմբերի 15-ին, Հադրութում։ Քայլելիս լսել է օգնություն կանչող ձայներ, գնացել ձայնի ուղղությամբ, իսկ այնտեղ նրան ծուղակ էր սպասվում։