
Ծնվել է
1998 թ․ հոկտեմբերի 7-ին Արագածոտնի մարզի Դաշտադեմ գյուղում։
Նրան ոգեշնչում և ուրախացնում էր
Սպորտը։ Փոքր ժամանակ զբաղվում էր կարատեով, ապա՝ քիքբոքսինգով։ Ունեցել է շատ մրցանակներ։
Ժամանակը սիրում էր անցկացնել
Սիրած աղջկա և ընկերների հետ։
Ընկերներն ու հարազատները հիշում են, որ
Նրանք ընկերներով որոշել էին պայմանագրային ծառայության անցնել Վահագն Ասատրյանի ջոկատում։
Երազում էր
Սպորտի մեջ առաջ գնալ։
Վերջին զրույց
Հոկտեմբերի 18-ին։ Պատերազմից ոչինչ չի ասել։
Վերջին հերոսական մարտը եղել է
Սարինտակ գյուղում, 2020 թ․ հոկտեմբերի 19-ին։ Ինքնակամ գնացել է վտանգավոր առաջադրանք կատարելու, սակայն ճանապարհին մեքենան ռմբակոծվել է։