hy flag ՀԱՅ
֏
֏ $
Նվիրաբերել
Արման Աղաբաբյան
2020 թ.
Կենսագրություն

Ծնվել է
2001 թ․ ապրիլի 27-ին Լեռնային Ղարաբաղի Ստեփանակերտ քաղաքում։

Սերը դեպի խաղը
Շախմատը նրա աշխարհն էր։ Երազում էր դառնալ չեմպիոն ու ծնողներին արժանի խնամք ցուցաբերել։

Մարդ տեսակը
Համեստ, սրտացավ, կատակասեր, բարեսիրտ։ Ընկերների շրջապատում հարգված էր։

Վերջին զանգերը
Պատերազմի օրերին ասում էր․ «Արխային կացեք, ամեն ինչ լավ ա լինելու»։ Հոկտեմբերի 21-ին, հոր ծննդյան օրը, զանգեց՝ վերջին անգամ։ Ասաց․ «Թեժ է լինելու, կարող է չզանգեմ»։

Վերջին մարտը
2020 թ․ հոկտեմբերի 24-ին։ Վիրավորվել էր ականանետի հարվածից։ Ասել էր․ «Շարժվել չեմ կարողանում»։

Անավարտ վերադարձ
Միայն առավոտյան գտան նրան։ Մի ժամ շուտ գտնեին՝ կարող էր փրկվել։ Բայց հերոսները ժամանակ չունեն։