
Ծնվել է
2001 թ․ հունվարի 8-ին Ստեփանակերտում։
Նրան ոգեշնչում և ուրախացնում էր
Հայրենիքը։ Սովորում էր Սլավոնական համալսարանում։
Ժամանակը սիրում էր անցկացնել
Տանը՝ ընտանիքի և գրքերի հետ։ Շատ էր սիրում գրքեր կարդալ։
Ընկերներն ու հարազատները հիշում են, որ
Հավասարակշռված, լուրջ և տարիքից ավելի հասուն երիտասարդ էր։
Երազում էր
Տեսնել Ծովից ծով Հայաստանը։
Սիրում էր
Կարդալ հայոց պատմության հետ կապված գրքեր։
Յուրահատկություններ
Շատ հայրենասեր էր։
Վերջին խոսքերը
«Ֆուտբոլի առաջնությունը ինչպե՞ս է ընթանում»։
Մարտի ժամանակ եղել է
«Գրադ» մեքենայի հրամանատար։ Կամավոր գնացել է վտանգավոր տեղամաս, փորձել է օգնել վախեցողներին և հնարավորություն ստեղծել, որ նրանք հետ գնան։
Վերջին հերոսական մարտը եղել է
2020 թ․ հոկտեմբերի 25-ին։