
Ծնվել է
1977 թ․ դեկտեմբերի 14-ին ԼՂՀ-ում։
Նրան ոգեշնչում և ուրախացնում էր
Աշխատանքը, հայրենիքը, ընտանիքը։
Ժամանակը սիրում էր անցկացնել
Ընտանիքի, հարազատների, ընկերների հետ։
Ընկերներն ու հարազատները նկարագրում են որպես
Չափից դուրս բարի, կուլտուրական։
Երազանքները
Ուսումը շարունակել ասպիրանտուրայում, տարածքում ջերմոց սարքել։ Աշխատասեր էր, ուշադիր՝ նույնիսկ ամեն փոքր հարցում։ Միշտ նվերներ էր տալիս։
Վերջին զրույցը
Գրել է․ «Ես գնում եմ առաջնագիծ ու գտնում եմ, որ այս պահին իմ տեղը առաջնագծում է, ես այստեղ ավելի շատ անելիք ունեմ, քան այդտեղ՝ սեղանի շուրջը նստած»։
Վերջին հերոսական մարտը
2020 թ․ հոկտեմբերի 6-ին, Հադրութում։ Երեք կողմից շրջափակված էին, որոշեցին, որ պետք է մնալ և կռվել մինչև վերջ։ Զինվորները պահեցին դիրքերը, մինչ ինքը հաց էր բաժանում բոլորին։