hy flag ՀԱՅ
֏
֏ $
Նվիրաբերել
Կամո Լոկյան
2020 թ.
Կենսագրություն

Ծնվել է
2001 թ․ նոյեմբերի 8-ին Վաղարշապատում։

Նրան ոգեշնչում և ուրախացնում էր
Զինվորական գործը։ 10 տարեկանից հաճախել է երկրապահ կամավոր միության ուսումնամարզական հավաքներին։

Ժամանակը սիրում էր անցկացնել
Ընկերների հետ։

Ընկերներն ու հարազատները հիշում են, որ
Քչախոս, համեստ և ընկերասեր էր։

Երազում էր
Դառնալ զինվորական։ 2016 թվականից սովորել է Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական ուսումնարանում, ապա ծառայել է Մարտակերտի 5-րդ պաշտպանակ ջոկատում՝ որպես գնդացրորդ։ 24 օր կռվել է թշնամու դեմ և խոցել 2 տանկ։

Յուրահատկություններ
Աչքի է ընկել որպես խիզախ մարտիկ, պարգևատրվել է «Արծիվ 30 Արարատ» մեդալով։

Վերջին հերոսական մարտը եղել է
2020 թ․ հոկտեմբերի 22-ին։ Հետմահու պարգևատրվել է արիության մեդալով։