hy flag ՀԱՅ
֏
֏ $
Նվիրաբերել
Հովհաննես Կորկոտյան
2020 թ.
Կենսագրություն

Ծնվել է
1985 թ․ փետրվարի 2-ին Երևանում։

Նրան ոգեշնչում և ուրախացնում էր
Հայրենիքը, ընտանիքը։

Ժամանակը սիրում էր անցկացնել
Ընտանիքի, ընկերների, բարեկամների հետ։

Ընկերներն ու հարազատները նկարագրում են որպես
Ամենաբարձր արժեքներով մարդ, հայրենասեր։

Երազանքները
Գինեգործությամբ զբաղվել, երեխաները մեծանան ազատ հայրենիքում՝ առանց վախի։

Կարևոր փաստեր կամ սովորություններ
Վիրավոր ընկերներին գրկած տարել է ապահով տեղ, այդպիսով փրկել է նրանց կյանքը և նորից վերադարձել մարտի դաշտ։

Ուրիշներին առանձնահատուկ դարձնող սովորություններ
Սիրում էր խոսել պատմության մասին, նախնիներից, ասում էր՝ պետք է իմանաս պատմությունը, որը կբնութագրի քո մարդ տեսակը։

Վերջին զրույցը
Ասել է, որ պիտի հաղթենք, որ իր հայրենիքը պահպանվի, իր երեխաները մեծանան և հպարտանան իրենց հայրենիքով, իրենց երկրով, հերոսներով, որ պատմությունը պահպանվի։

Վերջին հերոսական մարտը
2020 թ․ հոկտեմբերի 15-ին, Ֆիզուլիում։