
Ծնվել է
1990 թ․ հոկտեմբերի 20-ին Ասկերան քաղաքում։
Նրան ոգեշնչում և ուրախացնում էր
Իր աղջիկը։
Ժամանակը սիրում էր անցկացնել
Ընտանիքի հետ։
Ընկերներն ու հարազատները նկարագրում են որպես
Բարի, հավատարիմ, մտերիմ, շատ լավ, խելոք, ընտանիքին նվիրված, բարի մարդ։
Երազանքները
Իր երեխաները լավ սովորեն ու ավարտեն գերազանց, ընտանիքը կայուն լինի։
Կարևոր փաստեր կամ սովորություններ
Տխուր էր, կարծես զգում էր, թե ինչ է լինելու իր հետ, բայց ոչ մի բանից չէր վախենում, միշտ գնում էր առաջ։
Վերջին խոսքերը
Իր ծննդյան օրը, շնորհավորել են, ասել է․ «Երեխաներին լավ կպահե՛ս, էստեղ, ով գալիս ա, հետ չի գալի, ես վստահ եմ, որ դու երեխաներին լավ կպահես»։
Վերջին հերոսական մարտը
2020 թ․ հոկտեմբերի 24-ին, Մարտունիում։