hy flag ՀԱՅ
֏
֏ $
Նվիրաբերել
Մհեր Աբրահամյան
2020 թ.
Կենսագրություն

Ծնվել է
2001 թ․ հուլիսի 4-ին ԼՂՀ, Մարտունիում։

Նրան ոգեշնչում և ուրախացնում էր
Սպորտը։ Նա ըմբիշ էր և մարզվում էր Մոսկվայի ըմբիշների ակումբներից մեկում և նախատեսում էր գնալ Գերմանիա։

Ժամանակը սիրում էր անցկացնել
Ընկերների հետ, ուներ մեծ ընկերական շրջապատ և սիրած էակ։

Ընկերներն ու հարազատները հիշում են, որ
Նա շատ ընկերասեր և համեստ էր։

Երազում էր
Դառնալ պրոֆեսիոնալ մարտիկ։

Յուրահատկություններ
Չէր սիրում շահագործել որևէ մեկին և չէր թողնում, որ ճնշեն թույլերին։

Վերջին խոսքերն էր
Հոկտեմբերի 1-ին ասել է․ «Ամեն ինչ լավ կլինի»։

Վերջին հերոսական մարտը եղել է
Թալիշում։ Հրամանատարը հայտարարել է, որ դժվար պոստ են գնալու և ով ցանկանում է կամավոր լինել, կարող է միանալ։ Մհերը և չորս այլ զինվոր պահել են դիրքերը 5 օր՝ առանց օգնության։ Նա զոհվել է 2020 թ․ հոկտեմբերի 1-ին։