hy flag ՀԱՅ
֏
֏ $
Նվիրաբերել
Արթուր Հակոբյան
2020 թ.
Կենսագրություն

Ծնվել է
1979 թ․ մայիսի 20-ին Արմավիրի մարզի Էջմիածին քաղաքում։

Նրան ոգեշնչում և ուրախացնում էր
Ընկերությունը, ընկերասիրությունը, ընտանիքը, մարդկանց լավություն անելը։

Ժամանակը սիրում էր անցկացնել
Ընտանիքի և ընկերների հետ։

Ընկերներն ու հարազատները նկարագրում են որպես
Ընկերասեր, հումորով, կյանքը սիրող, կյանքով լեցուն։ Սիրում էր հավաքույթներ կազմակերպել, ընկերներին և ծանոթներին հրավիրել։

Երազանքները
Ընտանիքին երջանիկ տեսնել, տուն ունենալ, առանձին ապրել։

Կարևոր փաստեր կամ սովորություններ
Միշտ առաջինն էր մեկնում դիրքեր։

Վերջին խոսքերը
«Ես չգիտեմ ստեղից հետ կգամ, թե՝ չէ, դու կաշխատես, չմտածե՛ս, չնեղվե՛ս, երեխեքը արդեն մեծ են, կարող ա՝ սա իմ ճակատագիրն ա, ես չգամ, դուք կաշխատե՛ք, կապրե՛ք, չնեղվե՛ս, եթե չեկա, ուրեմն՝ էտ ա իմ ճակատագիրը»։

Վերջին հերոսական մարտը
2020 թ․ հոկտեմբերի 25-ին, Զանգիլայում։ Զոհվել է մարտական առաջադրանքից հետո վիրավորներին փրկելիս։