hy flag ՀԱՅ
֏
֏ $
Նվիրաբերել
Սամվել Ղազարյան
2020 թ.
Կենսագրություն

Ծնվել է
2001 թ․ հոկտեմբերի 24-ին Երևանում։

Սովորում էր Զարդարվեստի պետական ուսումնարանում՝ դիզայների մասնագիտությամբ։ Սիրում էր զբոսնել։

Մտերիմները
Ժամանակ էր անցկացնում ընկերների և ընտանիքի հետ։ Լուռ, համեստ ու խելացի էր։

Ոճի զգացողություն
Արվեստը կյանքի մաս էր դարձել։ Դասընկերներն ասում էին, որ միշտ մտածված էր հագնվում, արտահայտվում, քայլում։

Վերջին խոսքը
Պատերազմից առաջ միայն մի բան էր ասում․ «Ամեն ինչ նորմալ ա»։ Ու ամեն բան իր մեջ էր պահում։

Վերջին մարտը
2020 թ․ հոկտեմբերի 14-ին, Ֆիզուլիում։ Տեխնիկա չունեին։ Անհայտ մեկի ԲՄՊ-ն վերցրել, ինքնակամ գնացել էր առաջ։

Վերջին մարտը
Վիրավորվել էր։ Շտապ օգնության մեքենան ճանապարհին խափանվել էր։ Զոհվեց հոկտեմբերի 17-ին։