
Ծնվել է
1988 թ․ օգոստոսի 1-ին Շիրակի մարզի Աշոցք գյուղում։
Նրան ոգեշնչում և ուրախացնում էր
Ուսումը։ Ավարտել էր Գյումրիի մանկավարժական ինստիտուտի ֆիզիկայի բաժինը։
Ժամանակը սիրում էր անցկացնել
Ընկերների հետ։ Ուներ սիրած էակ։
Ընկերներն ու հարազատները հիշում են, որ
Նա շատ ընկերասեր և հայրենասեր էր։ Նա կամավորագրվել էր պատերազմի առաջին իսկ օրերից։
Երազում էր
Մտերիմներին օգտակար լինել։ Նա երազում էր նորարարություններ ստեղծել և խորանալ իր մասնագիտության մեջ։
Յուրահատկություններ
Նա շատ ինքնամփոփ անձնավորություն էր։
Վերջին հերոսական մարտը եղել է
2020 թ․ հոկտեմբերի 15-ին Ջրականում։