
Ծնվել է
2001 թ․ մարտի 1-ին ԼՂՀ, Մարտունու շրջանի Ննգի գյուղում։
Նրան ոգեշնչում և ուրախացնում էր
Սպորտը, կրթությունը՝ հատկապես մաթեմատիկան։ Ընդունվել էր Նարեկացու անվան համալսարանի ՆԶՊ և ֆիզկուլտուրայի ֆակուլտետ։
Ժամանակը սիրում էր անցկացնել
Ընտանիքի հետ և ճամփորդելով։
Ընկերներն ու հարազատները հիշում են, որ
Նա շատ պահանջկոտ, մաքրասեր և խելացի էր։ Տան անդամները կարևոր որոշումներ կայացնելիս միշտ խորհրդակցում էին նրա հետ։
Յուրահատկություններ
Ծանրակշիռ էր, միաժամանակ՝ լավ խորհրդատու։
Վերջին զրույց
Հոկտեմբերի 5-ին ասել է․ «Երկու օր չեմ զանգելու, հեռախոսս չեմ կարողանալու լիցքավորեմ»։ Չի նշել, որ գտնվում է առաջնագծում։
Վերջին հերոսական մարտը եղել է
2020 թ․ հոկտեմբերի 6-ին։