hy flag ՀԱՅ
֏
֏ $
Նվիրաբերել
Արմեն Բեժանյան
2020 թ.
Կենսագրություն

Ծնվել է
1985 թ․ հունիսի 17-ին Լոռու մարզի Շամլուղ գյուղում։

Նրան ոգեշնչում և ուրախացնում էր
Հայրենիքի համար ծառայությունը, ընտանիքի հետ անցկացրած յուրաքանչյուր պահը։

Ժամանակը սիրում էր անցկացնել
Ընկերների և ընտանիքի հետ։

Ընկերներն ու հարազատները նկարագրում են որպես
Նվիրված, աշխատասեր, բանիմաց, պարզ, անմիջական, մարդկային, ազնիվ։ Սիրում էր նոր մարդկանց հետ ծանոթանալ, անկեղծ ու անմիջական մթնոլորտ ստեղծել իր շուրջը։

Երազանքները
Աշխատանքի վայրում հասնել բարձունքի՝ նոր ձեռքբերումներով և գիտելիքներով, կազմել ընտանիք և ապահովել երեխաների ապագան։

Կարևոր փաստեր կամ սովորություններ
Երկու անգամ լուրջ վիրավորվել է։ Այնուամենայնիվ բարձրացել է դիրք, գտնվել է իր զինվորների կողքին։ Ճիշտ ժամանակին օգնության ձեռք է մեկնել և կյանքեր է փրկել։

Վերջին զրույցը
Ասում էր, որ ավելի կայացած, ավելի անկախ և ավելի բարգավաճ Հայաստան տեսնի։

Վերջին հերոսական մարտը
2020 թ․ հոկտեմբերի 13-ին, Մարտակերտի Գյուլազար բարձունքում։