hy flag ՀԱՅ
֏
֏ $
Նվիրաբերել
Գարիկ Բարսեղյան
2020 թ.
Կենսագրություն

Ծնվել է
1983թ. հոկտեմբերի 25-ին՝ Արմավիր գյուղի Մրգաշատ բնակավայրում։

Նրան ոգեշնչում և ուրախացնում էր
Հայրենիքը։

Ժամանակը սիրում էր անցկացնել
Բոլորի հետ՝ մեծից փոքր, սիրում էր շփվել, նոր բաներ սովորել և սովորեցնել։

Ընկերներն ու հարազատները հիշում են, որ
Շատ բարի, ընկերասեր, բոլորին հասնող։

Երազում էր
Երեխային մեծացնել և հասցնել իր նպատակներին, սակայն դա կիսատ մնաց։

Յուրահատկություններ
Տարբերվում էր իր բնականությամբ և անկեղծությամբ։ Մարդիկ նրան շատ էին սիրում հենց դրա համար։

Վերջին հերոսական մարտը եղել է
Խծաբերդում։ 15 հոգով կռվել են 150 հոգանոց զորքի դեմ և ընկել են պատվով։