hy flag ՀԱՅ
֏
֏ $
Նվիրաբերել
Սուրեն Վաղարշակյան
2020 թ.
Կենսագրություն

Ծնվել է
2002 թ․ ապրիլի 14-ին Երևանում։

Ընդհատեց ուսումը
Մեկնեց բանակում ծառայելու։

Սիրում էր համախմբել
Ընկերասեր էր։ Բոլորին համախմբում էր, հատկապես՝ հասակակիցներին։ Փորձում էր նրանց հեռու պահել փողոցից։

Ինչ ուզում եք արեք, ես պիտի ծառայեմ
Վստահ ասում էր։ Այդպես էլ մեկնեց՝ հաստատակամ ու գիտակցաբար։

Երազանքները
Ուզում էր դառնալ պիտանի մարդ։ Շարունակել մասնագիտական ուղին, լինել ընտանիքի ու ընկերների հենարանը։

Հոգատար ներկայություն
Տխուր մարդու կողքով երբեք անտարբեր չէր անցնում։ Իր ներկայությամբ բարձրացնում էր բոլորի տրամադրությունը։

Մամ, ով ինչ ասի՝ ոչ մի բանի չհավատաք
Ասաց հոկտեմբերի 8-ին։ Ամբողջ պատերազմն անցկացրել էր առաջնագծում՝ Հադրութում, Ջաբրայիլում։

Վերջին մարտը
Զոհվել է 2020 թ․ հոկտեմբերի 9-ին՝ առաջնագծում։ Զորամասում միշտ ասում էր․ «Նորմալ ա, մենք բունկերներում ենք»։