hy flag ՀԱՅ
֏
֏ $
Նվիրաբերել
Նարեկ Վարժապետյան
2020 թ.
Կենսագրություն

Ծնվել է
2000 թ․ նոյեմբերի 3-ին Բալկանաբադ քաղաքում, Թուրքմենիստան։

Մարդկային ջերմությամբ
Ընկերասեր էր, շփվող, անսահման նվիրված ընկերներին ու ընտանիքին։ Անարդարությունը չէր հանդուրժում։

Ներաշխարհը
Անկեղծ էր, տաքարյուն, հոգատար։ Սիրում էր անգլերեն ուսումնասիրել։ Նկարում էր։

Երազանքները
Ճարտարապետ էր ուզում դառնալ, տներ նախագծել ընկերների համար, շարունակել ուսումը, ամուսնանալ։

Վերջին խոսքերը
Երբ ծառայությունից էինք խոսում, ասում էր․ «Պետք է ամեն օրով ապրենք, շնորհակալ լինենք ամեն օրվա համար»։

Մայրը կողքին
Խնձորեսկում էր։ Երբ մայրը գնաց այցելության, ասաց․ «Իրանք որ ուտում են, ես կշտանում եմ»։

Վերջին մարտը
2020 թ․ հոկտեմբերի 19-ին։ Հրամանատար էր։ Վիրավորվելուց հետո հրաման տվեց նահանջել, բայց տղաները չլքեցին դիրքը։