
Ծնվել է
1988 թ․ նոյեմբերի 13-ին Գյումրիում։
Աշխատասեր ու հետաքրքրասեր էր
Դեռ մանկությունից։
Ընտանիքի հանդեպ սերը
Ընտանիքը նրա ջերմության և հանգստության աղբյուրն էր։ Սիրում էր քույրիկի հետ շփվել։
Ոգեշնչված եղբոր օրինակով
Մեծ եղբայրը Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիան էր ավարտել։ Արմենն էլ էր ուզում այդ ճանապարհով գնալ, ծառայել հայրենիքին ու լինել արժանի պաշտպան։
Ներքին համոզմունքով առաջնորդվող
Մտքին ինչ լիներ՝ անում էր։ Չէր սպասում՝ ինչ կասեն մյուսները։
Երազանքները
Հայրենիքը ամեն ինչից վեր էր դասում։ Ունեցած երազանքներն էլ դրա շուրջ էին պտտվում՝ ծառայել, արժանապատվորեն ապրել։
Վերջին խոսքը
«Զբաղված եմ, ամեն ինչ լավ կլինի» ասել էր հոկտեմբերի 16-ին։ Միշտ այդպես էր խոսում՝ վստահ, հանգիստ, համբերատար։
Վերջին հերոսությունը
2020 թ. հոկտեմբերի 16: Մատաղիս էր տեղափոխվել։ Գնացել էր վիրավոր ընկերոջը բերելու։ Չէր պատասխանում, երբ կանչում էին։ Երբ զինակիցները գտան նրան, արդեն գնդակահարված էր։
«Մեծ պապա» էին ասում նրան
Երեխաներին չէր թողնում որևէ բանի խառնվեն։ Իր կռիվը նաև նրանց անվտանգության երաշխիքն էր։