hy flag ՀԱՅ
֏
֏ $
Նվիրաբերել
Մանվել Գալստյան
2020 թ.
Կենսագրություն

Ծնվել է
1964 թ․ օգոստոսի 1-ին Սյունիքի մարզի Բալաք գյուղում։

Նրան ոգեշնչում և ուրախացնում էր
Ամենաչնչին բանից ուրախանում և ոգեշնչվում էր։

Ժամանակը սիրում էր անցկացնել
Ընկերների, ընտանիքի, թոռների հետ։ Բոլորի համար ժամանակ էր գտնում։

Ամուսնացած էր
Ուներ երկու զավակ։

Ընկերներն ու հարազատները նկարագրում են որպես
Բարի, ազնիվ, ճշտախոս, ընկերասեր, դուխով, քիչ խոսող, շատ անող։

Երազանքների մասին քիչ էր խոսում
Ձգտում էր ամեն ինչ իրականացնել։

Արցախյան առաջին պատերազմը
Հայկական զինտեխնիկան էր վերանորոգում՝ թշնամու խոցված տեխնիկայի վրայից մասեր հանելով։

Ձեռքի տակ եղած փայտի միջոցով
Վնասազերծել էր զինված թշնամուն և գերի վերցրել։

Ականապատ տարածքով վարել է մեքենան
Զինվորներին դուրս բերելու համար։

Միշտ ձեր հետ եմ լինելո՛ւ…
Վերջին մարտս է, տղես, տալիս եմ ու գամ, ու էլ ոչ մի տեղ չեմ գնալու՛…։

Վերջին մարտը
2020 թ․ հոկտեմբերի 20-ին, Ֆիզուլիում։