hy flag ՀԱՅ
֏
֏ $
Նվիրաբերել
Արկադի Ղազարյան
2020 թ.
Կենսագրություն

Ծնվել է
1977 թ․ հոկտեմբերի 6-ին Երևանում։

Նրան ոգեշնչում և ուրախացնում էր
Իր աղջիկն էր ամենամեծ ոգեշնչման աղբյուրը։

Ժամանակը սիրում էր անցկացնել
Տանը՝ դստեր հետ։

Ընկերներն ու հարազատները հիշում են, որ
Լավ ընկեր՝ բոլորին հասնող և աջակցող։

Երազում էր
Ունենալ տղա, այդ երազանքն իրականացավ նրա զոհվելուց հետո։ Որդուն անվանել են Արկադի՝ ի հիշատակ հոր։

Յուրահատկություններ
Նրա քրոջ որդին, որը շատ նման էր իրեն, բոլորին հիշեցնում էր Արկադիի խառնվածքը։

Ստեղծագործական տաղանդ
Տեղեկություն չկա։

Վերջին խոսքերն էր
2020 թ․ նոյեմբերի 8-ի երեկոյան Ղափանի Դավիթ Բեկ գյուղից զանգել և ասել է․ «Ցանկանում եմ հեռախոսով խոսել աղջկաս հետ, այստեղ ամեն ինչ լավ է»։

Վերջին հերոսական մարտը եղել է
2020 թ․ նոյեմբերի 9-ին։ Պատերազմ է մեկնել որպես կամավոր։ Եղել է խիզախ կռվող՝ աչքի ընկնելով իր քաջությամբ։