hy flag ՀԱՅ
֏
֏ $
Նվիրաբերել
Արթուր Դանիելյան
2020 թ.
Կենսագրություն

Ծնվել է
1995 թ․ օգոստոսի 30-ին Արարատի մարզի Ներքին Դվին գյուղում։

Անվախ ու նվիրված
Պայմանագրային զինծառայող էր, ծառայում էր իր եղբոր հետ միասին։ Ունեցել է բացառիկ մարդկային հատկանիշներ՝ բարի, ուշադիր, բայց նաև անվախ ու վճռական։ Նա իր ողջ կյանքը նվիրել էր հայրենիքին, ծառայելով հատուկ ջոկատում՝ «Սև բերետավորներ» ջոկատի կազմում։

Երազանքները
Երազում էր այցելել Իսպանիա, նոր փորձ ձեռք բերել, բայց պատերազմը փոխեց նրա ճանապարհը։

Վերջին խոսքերը
Հոկտեմբերի 7-ին վերջին անգամ կապ հաստատեց, բայց քիչ բան ասաց։ Նրա ձայնից զգացվում էր լարվածությունը, սակայն երբեք չէր ցուցադրում վախ։

Վերջին հերոսական մարտը
Արթուրը իր եղբորը թույլ չէր տվել իր հետ գնալ Ջրական։ «Դու չե՛ս գալու, ե՛ս պետք է գնամ»։ Բայց նոյեմբերի 7-ին զոհվեց՝ կռվեց մինչև վերջին շունչը։ Նրա անվախությունը մնաց մարտական ընկերների հիշողության մեջ։