
Ծնվել է
1999 թ․ դեկտեմբերի 6-ին Սյունիքում։
Հայկն իր բնույթով անհանգիստ էր
Միշտ խառնվում էր ամեն ինչին, նախաձեռնող էր, վճռական։ Ուներ մեծ սեր հայրենիքի նկատմամ:
Միշտ ձգտում էր լինել առաջինը
Զբաղվում էր սպորտով՝ ծանրամարտով։ Ընդգրկված էր պատանի երկրապահների խմբում:
Զինվորական կյանքը նրա համար
Ոչ թե պարտականություն էր, այլ՝ կոչում:
Երազանքներն ու նպատակները
Տուն գնել, ամուսնանալ ու ստեղծել ընտանիք։ Միշտ ձգտում էր կայունություն ապահովել ոչ միայն իր՝ այլև հարազատների համար։
Վերջին զանգը հոկտեմբերի 7-ին
«Չգաս, պա՛պ, ես լավ եմ»: Արգելեց հորը գալ իր մոտ: Նա նույնպես կռվում էր պատերազմում։
Վերջին հերոսական մարտը
Հոկտեմբերի 10-ին, Ջրականում։ Նրա հզորությունը ոչ միայն ֆիզիկական էր, այլև՝ հոգևոր։ Որպես նռնականետ՝ նա պայքարեց մինչև վերջ։ Զոհվեց՝ դառնալով իր հայրենիքի հերոսը։