
Ծնվել է
2000 թ․ նոյեմբերի 26-ին Արմավիրի մարզի Ջանֆիդա գյուղում։
Ուսման և նպատակների մասին
Սովորում էր Պոլիտեխնիկ ինստիտուտի էլեկտրաէներգետիկայի բաժնում։ Պատերազմն սկսվելուն պես թողեց ուսումը՝ մասնակցելու հայրենիքի պաշտպանությանը։
Անսահման սերը դեպի կյանք
Բարի, ժպտերես, հյուրասեր ու մեծ հայրենասեր։ Սիրում էր կենդանիներ, ծաղիկներ և ինքն էր ծաղիկներ տնկում։
Վերջին խոսքերը
Հոկտեմբերի 18-ին․ «Մա՛մ, մենք գնում ենք Արցախ, չվախենաս, հրադադար է լինելու»։
Վերջին հերոսական մարտը
Հոկտեմբերի 19-ին, Իշխանաձորում։ Մասնակցեց առաջխաղացմանը՝ խոցելով թշնամու տանկ և զրահամեքենա։ Իր վերջին հերոսական քայլով անմահացավ պատմության մեջ։