
Ծնվել է
2001 թ․ դեկտեմբերի 19-ին ՌԴ Մոսկվա քաղաքում։ Ավելի ուշ տեղափոխվել է Գյումրի։
Սերը դեպի գիտությունը
Ավարտելով «Ֆոտոն» վարժարանը, ընդունվել էր Մանկավարժական ինստիտուտի կենսաքիմիայի ֆակուլտետ, իսկ հետագայում տեղափոխվել Գյումրիի ատամնաբուժական բաժին՝ նպատակ ունենալով շարունակել իր ուսումը բժշկական համալսարանում և դառնալ վիրաբույժ։
Բնավորությունն ու սերը կյանքի հանդեպ
Հայտնի էր իր աշխուժությամբ, ընկերասիրությամբ և խաթրաշահ բնավորությամբ։ Միշտ ձգտում էր օգնել, աջակցել։ Ուներ մեծ սեր ընտանիքի և ընկերների հանդեպ։
Վերջին խոսքերը
Նոյեմբերի 6-ին նա վերջին անգամ խոսեց ընտանիքի հետ, նշելով, որ մի քանի օր չի կարող զանգահարել, քանի որ զբաղված էր իր պարտականություններով՝ որպես սանհրահանգիչ։
Վերջին հերոսական մարտը
Նոյեմբերի 9-ին, Շուշիի շրջակայքում։ Հերոսաբար զոհվեց՝ արժանանալով արիության մեդալի։