ԶԻՆԱՊԱՀ Զինծառայողների ապահովագրության ազգային հիմնադրամը հայտարարում է բաց մրցույթ՝ Հիմնադրամի 10-ամյակին նվիրված ինտեգրված հաղորդակցության և հանգանակության (ֆանդրայզինգի) արշավի մշակման ու իրականացման, ինչպես նաև հարակից միջոցառումների կազմակերպման ծառայությունների ձեռքբերման նպատակով։

 

Մրցույթին հրավիրվում են մասնակցելու հաղորդակցության, բրենդինգի, մարքեթինգի, դրամահավաքի և միջոցառումների կազմակերպման ոլորտներում համապատասխան փորձ և մասնագիտական կարողություններ ունեցող հայաստանյան և միջազգային կազմակերպությունները, գործակալություններն ու կոնսորցիումները։

 

Ընտրված կազմակերպությունից ակնկալվում է մշակել և իրականացնել ԶԻՆԱՊԱՀԻ 10-ամյակին նվիրված համապարփակ արշավ, որն ուղղված կլինի Հիմնադրամի գործունեության և ազդեցության արժևորմանը, Հայաստանում և Սփյուռքում ԶԻՆԱՊԱՀԻ ճանաչելիության ու հեղինակության ամրապնդմանը, ինչպես նաև նոր նվիրատուների ներգրավմանը և պարբերական նվիրաբերությունների խթանմանը։

 

Առաջարկները պետք է ներառեն ռազմավարական և ստեղծագործական մոտեցումը, հաղորդակցության ու դրամահավաքի բաղադրիչները, Հայաստանում և Սփյուռքում նախատեսվող միջոցառումների առաջարկվող ձևաչափերը, իրականացման ժամանակացույցը և ֆինանսական առաջարկը։

 

Առաջարկների ներկայացման վերջնաժամկետն է 2026 թվականի նոյեմբերի 2-ը՝ ժամը 16:00-ն։

 

Մրցույթի պայմաններին, պահանջներին, գնահատման չափանիշներին և հայտերի ներկայացման կարգին կարող եք ծանոթանալ ստորև ներկայացված փաստաթղթերում։

 

Մրցութային փաստաթղթեր

 

 Հայերեն

 

 

Անգլերեն

 

 

Սույն հայտարարության վերաբերյալ լրացուցիչ տեղեկություններ ստանալու համար կարող եք դիմել ԶԻՆԱՊԱՀԻ հանրային կապերի և հաղորդակցության տնօրեն Լիլյա Գրիգորյանին՝ [email protected] կամ [email protected] էլեկտրոնային հասցեով կամ +374 94 03 44 30 հեռախոսահամարով։ Մրցույթի շրջանակում պաշտոնական հաղորդակցությունը պետք է իրականացվի էլեկտրոնային փոստի միջոցով։

 

Տեղեկացնում ենք, որ սույն մրցույթի շրջանակում մասնակիցների կողմից ԶԻՆԱՊԱՀԻՆ ներկայացված տեղեկությունները համարվում են գաղտնի։ ԶԻՆԱՊԱՀԸ պարտավորվում է պահպանել և պաշտպանել գաղտնի տեղեկատվությունը և այն հասանելի չդարձնել երրորդ անձանց։

 

Երրորդ անձ չեն համարվում ԶԻՆԱՊԱՀԻ աշխատակիցները, մրցութային հանձնաժողովի անդամները, ինչպես նաև այն անձինք, որոնք իրենց գործառույթների շրջանակում պարտավոր են ծանոթանալ գաղտնի տեղեկատվությանը։

 

ԶԻՆԱՊԱՀԻ գործունեությանը և հաշվետվություններին կարող եք ծանոթանալ www.zinapah.am կայքում։