Հավաքագրված միջոցներ

126928133635
Պարտադիր վճարումներ
114558126433
114558126433 283960356 263533762 26335201479
Նվիրաբերություններ
012370007202
12370007202 30662091 28456423 2843679817

Կատարված հատուցումներ

085103532393

Հաշվիչի թվերը փոխարկվում են տվյալ օրվա փոխարժեքով

ԶԱՀ-ից ԶԻՆԱՊԱՀ

27

Ապր,

2023

ԶԱՀ-ից ԶԻՆԱՊԱՀ

Զինծառայողների ապահովագրության հիմնադրամը (նախկինում 1000+) այսուհետ ներկայանալու է հանրությանը ԶԻՆԱՊԱՀ անվամբ՝ խորհրդանշելով զենք պահող և հայրենիքի սահմաններն ամուր պահող մեր քաջ արծիվներին:

fade slider layer

Սկզբունքը՝ հաշվետվողականություն

ԶԻՆԱՊԱՀԻ առաջնային սկզբունքներն են սոցիալական արդարության պահպանումը, վճարվող գումարների հավասարությունը, երկարաժամկետությունը, միջոցների անձեռնմխելիությունը և բացարձակ հաշվետվողականությունը հասարակությանը: Մենք գործ ունենք այնպիսի արժեքների հետ, որոնք հնարավոր է պաշտպանել միայն այս սկզբունքներին անշեղ հետևելով: Մեր կողմից իրականացվող ապահովագրության շահառուներ են հանդիսանում միայն զինծառայողները և նրանց ընտանիքները, որոնք բոլորը հավասարապես կարևոր են Հիմնադրամի համար:

Վեհ նպատակ՝ փոքր քայլերով

ԶԻՆԱՊԱՀԻ ստեղծվել է մեր երկու Հայրենիքների սահմանները պաշտպանելիս զոհված կամ հաշմանդամություն ստացած զինծառայողներին, նրանց ընտանիքներին ապահովագրելու և հատուցումներ տրամադրելու նպատակով: Յուրաքանչյուրիս փոքր ներդրումն արդեն իսկ հնարավորություն է տվել իրականություն դարձնելու այս նպատակը, և մենք վստահ ենք, որ մեր համախմբվածության, կատարած պարտադիր վճարումների և նվիրաբերությունների միջոցով Հիմնադրամը կշարունակի երաշխավորել սահմանին կանգնած զինվորի ապահովությունը:

Արդյունքը՝ փոփոխություն

Մեզ ոգևորում է այն փաստը, որ մեր գործունեությամբ ձևավորել ենք ազգային նոր գիտակցություն՝ հիմնված հայրենիքի արժեքի և նրա պաշտպանի կյանքի հանդեպ պատասխանատվության լիարժեք ընկալման վրա: Հիմնադրամի շնորհիվ փոխվել են զինվորին սատարելու միջոցները, և այժմ մենք բոլորս ենք լծվել մեր Հայրենիքների պաշտպանության գործին: