30

Հնվ,

2023

Դրոշմանիշային վճարի վերադարձ

Հարգելի՛ հայրենակիցներ,

Հաշվի առնելով դրոշմանիշային վճարների վերադարձի մեծաքանակ դիմումները՝ ԶԻՆԱՊԱՀԸ տեղեկացնում է, որ կարող են նախատեսված ժամկետներից հետվճարման ուշացումներ լինել։

Հայցում ենք Ձեր ներողամտությունը և հանդուրժողականությունը։

Եթե դրոշմանիշային վճարի վերադարձի դիմումը ներկայացրել եք էլեկտրոնային եղանակով www.zinapah.am կայքի միջոցով և ՈՒՂԱՐԿԵԼ կոճակը սեղմելուց հետո Ձեր էկրանին ցուցադրվել է Հաջողությամբ ուղարկված է հաստատումը, ապա կարող եք վստահ լինել, որ դիմումը ստացված է, և կարիք չկա լրացուցիչ հարցում կատարել Հիմնադրամին դիմումի կարգավիճակի վերաբերյալ։

Փոստային եղանակով դիմելու դեպքում խորհուրդ ենք տալիս փաստաթղթերն ուղարկել Պատվիրված տարբերակով։

Շնորհակալություն

Զինծառայողների ապահովագրության ազգային հիմնադրամ