hy flag ՀԱՅ
֏
֏ $
Նվիրաբերել
Սամվել Թովմասյան
2023 թ.
Կենսագրություն

Ծնվել է
1992 թվականի նոյեմբերի 27-ին Մարտունու շրջանի Թաղավարդ գյուղում։

Կենսուրախ անձնավորություն էր
Սիրում էր ժամանակ անցկացնել ընկերների հետ, կիսվել պատմություններով ու պահերով, որոնք լցված էին պարզ մարդկային ջերմությամբ։

 

Ամենամեծ ոգեշնչումը հայրենիքն էր
Նրա խոսքերում միշտ հնչում էր պատասխանատվության զգացում՝ պաշտպանելու այն, ինչ իրեն ամենաթանկն էր թվում։

Նրան հիշում են որպես
Համեստ, բարի և ուշադիր մարդ։

Սիրված էր բոլորի կողմից
Միշտ պատրաստ էր օգնելու, լսելու և կանգնելու յուրաքանչյուրի կողքին։

 

Նրա մեծ երազանքը, որը կիսատ մնաց
Ստեղծել սեփական հանգստի գոտին՝ մի վայր, որտեղ մարդիկ կհանգստանային ու խաղաղություն կգտնեին։

Հաճախ վիճում էր ընկերների հետ
Համոզելով, որ հայրենիքը պաշտպանելը պարտականություն է։ Հայրենասիրությունը խոսքերով չէր սահմանափակվում, այլ դարձել էր կյանքի ուղի։

Վերջին խոսքերը հայրիկին
«Ամեն ինչ նորմալ ա, լավ ա…»։

44-օրյա պատերազմը
Մարտական ուղին սկսել է Ջաբրայիլից և կռվել է տարբեր ուղղություններում:

Վերջին մարտը
2023 թվականի սեպտեմբերի 20, Արցախի Ամարաս վանքի մոտակայք։