«Մեկ միլիոն դրամ» մարտահրավեր

2020 թվականի սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի կողմից զանձազերծված պատերազմը ծանր հետևանքներ ունեցավ Հայաստանի համար:

Ձգտելով հնարավորինս մեղմացնել պատերազմի աղետալի հետևանքները, ինչպես նաև գիտակցելով գործարար համայնքի դերն ու նշանակությունը երկրի տնտեսական կյանքում՝ Գրանթ Թորնթոն ընկերությունը նախաձեռնում է «Մեկ միլիոն դրամ» մարտահրավերը, որի նպատակն է աջակցություն ցուցաբերել Զինապահին՝  նվիրաբերելով 1,000,000 ՀՀ դրամ, ինչպես նաև խրախուսելով այլ կազմակերպություններին վարվել նույն կերպ:

«Ցավոք սրտի հիմնադրամի ֆինանսական միջոցների և պարտավորությունների միջև անդունդը մեծացել է։ Իր առջև ծառացած ֆինանսական դժվարությունները հաղթահարելու և բոլոր շահառուներին կայուն և հավասար ֆինանսական աջակցություն ցուցաբերելու նպատակով հիմնադրամն ունի աջակցության կարիք: Այս կոնտեքստում կարևորում ենք Գրանթ Թորնթոնի նախաձեռնությունը և հույս ենք հայտնում, որ այն վարակիչ կլինի այլ կազմակերպությունների համար, քանի որ ըստ հաշվարկների՝ նախաձեռնությանը 300 կազմակերպություն ներգրավելու դեպքում հիմնադրամը հնարավորություն կունենա ապահովել 1,500 շահառու ընտանիքների մեկ տարվա ֆինանսական բարօրությունը»,- ասաց պարոն Ավետիքյանը:

«Կարծում եմ` մենք՝ գործարարներս, կարող ենք այս նախաձեռնությունը դիտարկել նաև որպես կորպորատիվ սոցիալական պատասխանատվության մաս՝ մեր հնարավորության սահմաններում աջակցություն ցուցաբերելով պատերազմի մասնակիցներին և նրանց ընտանիքներին: Վստահ եմ, որ միավորվելով գործարար համայնքը կկարողանա ավելի նպատակային և արդյունավետ գործել՝ սատարելով պետությանը և կանգնելով այն մարդկանց կողքին, ովքեր իրենց կյանքը չեն խնայել հայրենիքի և բոլորիս անվտանգությունը ապահովելու համար»,- նշեց Գուրգեն Հակոբյանը:

Նախաձեռնությանը միանալու համար ներբեռնեք պայմանագրի ձևանմուշը, որը հարկավոր է կնքել, ստորագրել և ուղարկել [email protected] էլեկտրոնային հասցեին: