Որպես ԶԻՆԱՊԱՀ ԴԵՍՊԱՆ՝ Դուք պետք է տարածեք ԶԻՆԱՊԱՀ-ի առաքելությունն ու արժեքները՝ հավելյալ ջանք գործադրեք՝ ԶԻՆԱՊԱՀ-ին աջակցելու համար, հավատաք և նվիրվեք ԶԻՆԱՊԱՀ-ի առաքելությանը, ունենաք ուժեղ հաղորդակցման և նոր կապեր հաստատելու հմտություններ, բարի համբավ և ամուր կապեր։ ԶԻՆԱՊԱՀ Դեսպանը պետք է հանրությանը ներկայացնի Հիմնադրամը և օգնի բարձրացնել իրազեկվածությունը ԶԻՆԱՊԱՀ-ի առաքելության, արժեքների և գործունեության վերաբերյալ:

Որպես ԶԻՆԱՊԱՀ ԴԵՍՊԱՆ՝ Ձեր նպատակն է հանրության լայն շրջանակներին տեղեկացնել Հիմնադրամի նպատակների մասին տարբեր հարթակների միջոցով՝ հրապարակային ելույթներ, սոց մեդիա, միջոցառումներ և այլն։

ԶԻՆԱՊԱՀ ԴԵՍՊԱՆԻ հիմնական պարտականություններն են

  • Ջատագովել ԶԻՆԱՊԱՀԻ առաքելությունն ու արժեքները
  • Իրազեկել ԶԻՆԱՊԱՀԻ կատարած աշխատանքների, առաքելության, տարբեր արշավների մասին միջոցառումների ժամանակ, սոց մեդիայի և այլ միջոցներով
  • Աջակցել ԶԻՆԱՊԱՀԻՆ դրամահավաք իրականացնել անհատների և կազմակերպությունների շրջանում և ապահովել թափանցիկ հաշվետվողականություն
  • Կապեր հաստատել անհատների և կազմակերպությունների հետ, որոնք հետաքրքրված են և ցանկանում են աջակցել ԶԻՆԱՊԱՀԻ առաքելությանը՝ ընդլայնելով ԶԻՆԱՊԱՀԻ աջակիցների շրջանակը
  • Գործել որպես մոդել/օրինակ ԶԻՆԱՊԱՀԻ աջակիցների և կամավորների համար:

Բոլոր նախաձեռնությունները պետք է համաձայնեցվեն ԶԻՆԱՊԱՀԻ հանրային կապերի և հաղորդակցության տնօրենի հետ։

ԶԻՆԱՊԱՀ ԴԵՍՊԱՆ դառնալու հայտ կարող եք ուղարկել կայքով՝ www.zinapah.am/hy/ambassador