Որպես ԶԻՆԱՊԱՀ ԸՆԿԵՐ՝ Դուք պետք է հավատարիմ լինեք ԶԻՆԱՊԱՀԻ առաքելությանը և արժեքներին, նվիրեք Ձեր ժամանակը և միջոցները ԶԻՆԱՊԱՀԻ աշխատանքներին աջակցելու նպատակով։

Դուք կարող եք աջակցել ԶԻՆԱՊԱՀԻՆ տարբեր եղանակներով․ կամավորության սկզբունքով աշխատեք ԶԻՆԱՊԱՀԻ համար, տրամադրեք ռեսուրսներ կամ ջատագովեք ԶԻՆԱՊԱՀԻ առաքելությունը և նպատակները։ Դուք կարող եք Ձեր արժեքավոր ներդրումն ունենալ՝ օգտագործելով ձեր հմտությունները, գիտելիքները և փորձառությունը Հիմնադրամի  նպատակներին հասնելու համար: Դուք պետք է լինեք վստահելի և հուսալի գործընկեր և կարողանաք արդյունավետորեն համագործակցել ԶԻՆԱՊԱՀԻ անձնակազմի և կամավորների հետ:

ԶԻՆԱՊԱՀԻ նախկին աշխատակիցները, ովքեր բարի համբավ են վայելում և նվիրված են Հիմնադրամին, կարող են դառնալ ԶԻՆԱՊԱՀ ԸՆԿԵՐ։

ԶԻՆԱՊԱՀ Ընկերոջ պարտականությունները ներառում են ստորև թվարկվածներից ցանկացածը

  • Աջակցել ԶԻՆԱՊԱՀԻՆ՝ կամավորության սկզբունքով տրամադրելով Ձեր ժամանակը և հմտությունները որևէ նախագիծ կամ դրամահավաքին ուղղված միջոցառման իրականացմանը կամ կազմակերպչական հարցերով աջակցմանը։
  • Ջատագովել ԶԻՆԱՊԱՀԻ առաքելությունն ու նպատակները Ձեր անձնական և գործնական կապեր միջոցով՝ քաջալերելով և ներգրավելով նրանց աջակցելու ԶԻՆԱՊԱՀԻՆ։
  • ԶԻՆԱՊԱՀԻՆ տրամադրել ֆինանսական կամ նյութական ռեսուրսներ, օրինակ՝ միջոցառման հովանավորություն, բնամթերքային աջակցություն։
  • Կիսվեք փորձառությամբ և օգնեք իրականացնել ԶԻՆԱՊԱՀԻ նպատակները, եթե ունեք առանձնահատուկ հմտություններ կամ գիտելիք, որը կարող է ծառայել ի շահ ԶԻՆԱՊԱՀԻ։

Բոլոր նախաձեռնությունները պետք է համաձայնեցվեն ԶԻՆԱՊԱՀԻ հանրային կապերի և հաղորդակցության տնօրենի հետ։

ԶԻՆԱՊԱՀ ԸՆԿԵՐ դառնալու համար կապ հաստատեք Հիմնադրամի հետ հետևյալ էլ հասցեով՝ [email protected]